Մշակույթ

Fastex-ն աջակցում  է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Fastex-ն աջակցում  է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի ջանքերով 1924 թվականի հունիսի 17-ին Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին, որտեղ ներկայացված են եղել 6 հայ նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Սեդրակ Առաքելյանի և Տարագրոս Տեր-Վարդանյանի ստեղծագործությունները, ընդհանուր՝ 20 նկար: 

Այս տարի լրանում է այդ հիշարժան իրադարձության 100-ամյակը: Fastex-ը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ձեռնամուխ են եղել մեկ դար առաջ Վենետիկի բիենալեում ներկայացված նկարների հայկական պատի թվային վերարտադրությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ic, hունիսի 17-ին Վենետիկի Ռամո դե լա Տանա, 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ սփեյսում կցուցադրվի այդ ամենի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որը կբացահայտի 100 տարի առաջ տեղի ունեցած աննախադեպ և պատմական իրադարձությունը: Ներկա են լինելու հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: 

Fastex-ի AKNEYE նախագիծը կշարունակի աջակցել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նպանատիպ նախաձեռնություններին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում