Աշխարհ

Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա

2 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 17-ին սկսում է շրջագայությունը Հյուսիսային Ամերիկա. նա կայցելի Միացյալ Նահանգներ և Կանադա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը:

Շրջագայությունը կսկսվի Վաշինգտոնից, որտեղ ՆԱՏՕ-ի ղեկավարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ստոլտենբերգը նաև հանդես կգա ելույթով և Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնում կպատասխանի հարցերին։

Հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։

Ստոլտենբերգը հունիսի 19-ին կմեկնի Կանադայի մայրաքաղաք Օտտավա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Կանադայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կհանձնվի Լուի Սեն Լորանի մրցանակ. նա նաև ելույթ կունենա և կպատասխանի ունկնդիրների հարցերին։

Հունիսի 20-ին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջեյք Սալիվանի և կոնգրեսականների հետ։

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը վերջինն է Ստոլտենբերգի կարիերայում դաշինքի ղեկավարի պաշտոնում: ԱՄՆ և Կանադա այցերի օրակարգը կապված է ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովի և Ուկրաինային ցուցաբերվող օգնության ավելացման հետ։

Տեղադրություն

Կազմակերպություն

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Աշխարհ

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

Աշխարհ

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Աշխարհ

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Վրաստան

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրոպա

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրան

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

Իրան

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու  ծրագրի նախապատրաստման մասին

Աշխարհ

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ծրագրի նախապատրաստման մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում