Բայդենը և Զելենսկին 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության երկկողմ համագործակցության շուրջ 10 տարվա համաձայնագիր են կնքել։ Այն ուղղված է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանից և Կիևին ՆԱՏՕ-ի անդամակցությանը մոտեցնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  

Համաձայնագիրը կնքվել է Իտալիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ 

Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բայդենը հայտնել է, որ համագործակցության նպատակն է ամրացնել Ուկրաինայի պաշտպանական և զսպման կարողությունները երկարաժամկետ հեռանկարի համար։ Փաստաթղթում նաև ուրվագծվում են Ուկրաինայի սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու և ռազմական ներուժն ընդլայնելու ծրագրերը։

Բացի այդ, ըստ փաստաթղթի, երկու երկրները կկիսեն հետախուզական տվյալներ, վերապատրաստումներ և զինվորական կրթության ծրագրեր կիրականացնեն, ինչպես նաև համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

Ուկրաինայի նախագահն այս համաձայնագիրն անվանել է պատմական՝ նշելով, որ դա կամուրջ է դեպի իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ 

G7-ի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան անվտանգության ոլորտում համագործակցության 10-ամյա համաձայնագիր է կնքել նաև Ճապոնիայի հետ։ Դրանով նախատեսվում է 2024 թվականին Տոկիոյի կողմից Կիևին 4,5 միլիարդ դոլարի հատկացում, ինչպես նաև աջակցություն առաջիկա տասնամյակի համար։ 

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ աշխարհի ամենահարուստ երկրները նաև համաձայնել են 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային, որի տոկոսները կմարվեն ռուսական սառեցված ակտիվների եկամուտներով։ 

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին