Հայաստան

Հրազդանի Օրբելու անվան ավագ դպրոցի և Մոնպելիեի Նևեր լիցեյի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

1 րոպեի ընթերցում

Հրազդանի Օրբելու անվան ավագ դպրոցի և Մոնպելիեի Նևեր լիցեյի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հրազդան քաղաքի Օրբելու անվան ավագ դպրոցի և Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Նևեր լիցեյի միջև կնքվել է կրթական և մշակութային համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի կողմից X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորում ենք Մոնպելիեի Նևերի լիցեյին և Հրազդանի Օրբելու անվան ավագ դպրոցին, որոնք այս շաբաթ կնքեցին կրթական և մշակութային համագործակցության հուշագիր»,- նշել է դեսպանն իր գրառման մեջ՝ հավելելով, որ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը երկու ժողովուրդների, երկու մշակույթների և երկու երիտասարդությունների հանդիպումն է։։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում