Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան ավտոճանապարհին  գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից 2–ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 4–ի մոտ դրական դինամիկա կա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

Պայթյունի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, մեկն այդ օրը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս է գրվել: 

«Հոսպիտալացվել է 6 հոգի, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են ընդունվել, հետազոտվել են ու ստանում են համապատասխան վերակենդանացման բաժանմունքում բուժօգնությունը: Նրանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4 հոգունը միջին ծանրության է: Վերջին 2 օրվա ընթացքում նրանց բուժման առումով ունենք դրական դինամիկա, ինչը ուրախալի է»,–ասաց Ավանեսյանը:  

Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել էր հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել:

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով