Հայաստան

Խաղաղության շրջիկ դպրոցի կանգառը Հայաստանն է. Ֆրանսիայի նախկին վարչապետը թեմայի շուրջ ՀՖՀՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

6 րոպեի ընթերցում

Խաղաղության շրջիկ դպրոցի կանգառը Հայաստանն է. Ֆրանսիայի նախկին վարչապետը թեմայի շուրջ ՀՖՀՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտասարդներին հակամարտությունների կարգավորման մեթոդները սովորեցնելու, խաղաղության և ժողովրդավարության արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով Խաղաղության շրջիկ դպրոցը Երևանում է` Հայաստանի ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության հետ համագործակցությամբ կազմակերպված այս դպրոցի եռօրյա դասախոսության շրջանակում որպես հիմնական բանախոս բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության նախագահ Ժան-Պիեր Ռաֆարենը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում այսօր հյուրընկալում են խաղաղության շրջիկ եռօրյա դպրոցին, որը կազմակերպվել է «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության կողմից, որը գլխավորում է Ֆրանսիայի նախկին վարչապետը: 

«Սա մեզ համար խորհրդանշական է, որովհետև իրոք խաղաղության գինն ավելի քան ակնհայտ է: Կարծում եմ, որ երիտասարդները՝ հատկապես վաղվա որոշում կայացնողները, կարիք ունեն ձեռք բերելու գիտելիքներ այս ուղղությամբ: Սա շատ լավ հնարավորություն է հաղորդակցվելու աշխարհում կարևոր դիրք ունեցող շատ մասնագետների հետ, յուրացնելու նրանց գիտելիքն ու փորձը: Շատ կարևոր է խաղաղության մասին համապարփակ գիտելիքներ ունենալ, իմանալ՝ ինչպես կարելի է կառավարել ճգնաժամերը, կառավարել հակամարտությունները»,- ասաց փոխնախարարը։ 

Բացման արարողությանը ներկան էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որն իր խոսքում ընդգծեց՝ Հայաստանում խաղաղությունը իրենց բոլորի մտահոգությունն է: 

«Այն կարող է հեռավոր և անորոշ թվալ և այդպիսին է որոշ առումներով, այնուհանդերձ, խաղաղությունը շնորհ չէ, այլ աշխատանքի և մշակույթի արդյունք: Հանուն խաղաղության պետք է աշխատանքներ տարվեն ու մշակվեն։ Ֆրանսիայի հարաբերությունը Հայաստանի հետ հենց այս ոգու վրա է կազմակերպված, այսինքն՝ մի կողմից Ֆրանսիան աջակցում է Հայաստանի պաշտպանական համակարգին, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու իր ժողովրդին, մյուս կողմից մշակութային և ինտելեկտուալ առումով մենք փորձում ենք աջակցել մեր հայ բարեկամներին խաղաղության որոնումներում: Լիահույս եմ, որ սա առիթ կլինի, որպեսզի ապագա առաջնորդ երիտասարդները խաղաղության առաջնորդներ լինեն»,- ներկայացրեց դեսպանը:  

Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության նախագահ Ժան-Պիեր Ռաֆարենը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ֆրանսիական համալսարանին՝  Խաղաղության շրջիկ դպրոցին իր հարկի տակ ընդունելու համար: «Մենք պետք է միասին խորհենք, թե ինչպես պետք է կարողանանք հարցերը լուծել, որովհետև նորից լինում են պատերազմներ, որոնք տարածվում են: Ստեղծել ենք մի շարք մասնագետներից բաղկացած խումբ, որը պարտավորվեց մնալ սեղանի շուրջ՝ համատեղ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: Գուցե, մեր փորձը կարողանա օգնել գտնել խելամիտ լուծումներ՝ խաղաղության հասնելու համար: Ես պատիվ ունեմ նախագահել այս կազմակերպությունը: Մենք ունենք մի շարք առաջնորդներ տարբեր երկրներից՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Իրանից։ Բոլորս անում ենք այնպես, որ խոսենք՝ հասկանալու, թե ինչպես ենք կերտելու մեր խաղաղ ապագան: Հարկ է նշել նաև, որ  մենք ամեն տարի նախաստեսում ենք որոշ պարգևատրումներ տարբեր կազմակերպությունների, օրինակ՝ մանկապարտեզների համար՝ փորձելով առաջ քաշել խաղաղության միտումը»,- ասաց Ռաֆարեն: 

Նա արձանագրեց՝ այսօր բռնությունն ամենուր է և այն ավելանում է, ինչը հանգեցնում է հասարակության քայքայման: Պատերազմները, կոնֆլիկտները այսօր ամենուր են, փոխզիջման տարբերակը չի էլ դիտարկվում: Հենց սրա համար էլ կարևոր է հասկանալ՝ ինչպես կառուցել խաղաղության մշակույթը և ոգին:   

ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին շնորհակալություն հայտնեց բանախոսներին և մատնանշեց, որ եռօրյա դպրոցի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան մտածելու գլոբալ մարտահրավերների մասին՝ մի կողմ դնելով հուզական կողմը։

 Հունիսի 12-14-ը դպրոցի շրջանակում ելույթ կունենան նաև անվանի միջազգային փորձագետներ, ինչպիսիք են՝ քաղաքագիտության պրոֆեսոր Բերտրան Բադին, Geneva Call-ի հիմնադիր Էլիզաբեթ Դեկրե- Ուորները, Ֆրեդերիկ էսպոսիտոն, Սևան Գարիբյանը, Կեվան Փիրամը Գրեգորի Կոննորը: Վերջիններս կխոսեն գլոբալ կառավարման, կլիմայական փոփոխությունների և արհեստական բանականության, ինչպես նաև միջնորդության և խաղաղության կառուցման մասին։  

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ` հայկական և ֆրանսիական (եվրոպական) Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 5 Պոլ Սաբատիե համալսարանը: ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2100 ուսանող և շուրջ 2900 շրջանավարտ: ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2022թ.-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման` վերջիններիս ընդամենը 1%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: 



Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում