Ծովինար գյուղում հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում 2022 թվականին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համագործակցությամբ հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  համայնքապետարանի կողմից նշանակված հանձնաժողովն արդեն  իրականացրել է Ծովինարի ագրոանտառի գույքագրումը, որի նպատակն է ստուգել ագրոանտառի և դրա ենթակառուցվածքների կարգավիճակը՝ մինչ այն համայնքին հանձնելը:

Ծովինարի ագրոանտառը հիմնադրվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» ծրագրի մաս կազմող «EU4Sevan» ծրագրի շրջանակում՝ դեգրադացված հողերը վերականգնելու, կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու, հողի մեջ խոնավության պահպանումը մեծացնելու և որոշակի սոցիալ-տնտեսական օգուտներ ապահովելու նպատակով։

«3,5 հեկտար ագրոանտառում գույքագրվել է ավելի քան 3100 կենսունակ ծառ, ինչպես նաև հարյուրավոր մոշի և ազնվամորու թփեր և ծնեբեկ: Մարտունու համայնքապետարանը շահագրգռված է պահպանել ստեղծված ագրոանտառը և ընդլայնել այն՝ 3,5 հեկտարից հասցնելով մինչև 5 հեկտարի:

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի  և Մարտունու համայնքապետարանի համագործակցությունը կշարունակվի` ագրոանտառի կայուն կառավարումն ապահովելու համար»,-ներկայացրին համայնքապետարանի աշխատակազմից։

 

Խոսրով  Խլղաթյան

 

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը