Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2023 թվականի սեպտեմբերին բացվել է Կատալիստ ակադեմիան: Քիմիական ռեակցիան արագացնող նյութի՝ կատալիզատորի անունով կոչվող ակադեմիան նախատեսված է 8-18 տարեկան պատանիների համար։

Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն և բազում հեռանկարներ. Կատալիստ ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արտակ Խաչատրյանը և 14-ամյա կատալիստ Ռուբեն Խուրշուդյանը «Արմենպրես» Podcast-ում ներկայացրին ակադեմիայի հնարավորությունները, հեռանկարներն ու նպատակները:

«Կատալիստն այն ուժեղ անհատն է, ով դրական փոփոխություններ է մտցնում իր անձնական և մասնագիտական կյանքում և աշխարհը դարձնում է ավելի լավը»,- Podcast-ի հենց սկզբում ներկայացրեց Խաչատրյանը՝ նշելով, որ սա ամենատարածված հարցն է, որն իրեն ուղղում են։

Ուսանողակենտրոն կրթական ծրագիրը, որը կազմվել է փորձառության, սովորողների  տարիքային խմբի կարիքների ու նախասիրությունների, նաև Կանադայի և ԱՄՆ-ի միջազգային փորձի հիման վրա, ձևակերպված է ԱԲԱԱ հապավումով։ Կրթական ծրագիրը 4 ուղղությունն ունի։

«Առաջին Ա-ն՝ անձնային աճն է՝ պատանիների փափուկ հմտությունների զարգացումը, ինչպիսիք են ժամանակի կառավարումը, քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, հուզական ինտելեկտը, հաղորդակցության հմտությունները։ Այս ուղղության նպատակը պատանիներին որպես ուժեղ անհատներ ձևավորելն ու կայացնելն է։

Հաջորդը բիզնեսը և կարիերան է։ Պատանիներն ուսումնասիրում են, օրինակ, մարքեթինգ, ֆինանսներ, արտադրանքի ձևավորում, զարգացում, գաղափարների գեներացում։ Սա մեր ակադեմիայի ծրագրի շրջանակում առանցքային տեղ է գրավում, որովհետև պատանիներն ամբողջովին պատկերացնում են, թե ինչպես կարելի է զրոյից ստեղծել գաղափար, զարգացնել, մշակել և ներկայացնել հանրությանը։ 

Երրորդն արդի աշխարհի փորձն է, այսինքն՝ ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպիսիք են ծրագրավորման ուղղությունները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, բլոքչեյն տեխնոլոգիաները և այլն։

Չորրորդն արժեհամակարգի ձևավորումն է։ Մենք դա անում ենք մեր ուսումնասիրած յուրաքանչյուր թեմայի շրջանակում։ Կատալիստն այն ուժեղ անհատն է, ով դրական փոփոխություններ է մտցնում իր անձնական և մասնագիտական կյանքում և աշխարհը դարձնում է ավելի լավը։ Նույնիսկ այն բիզնես պրոդուկտները, որ ստեղծվում են, պետք է բոլորին բարիք բերեն»,- ծանոթացրեց ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արտակ Խաչատրյանը։

Հիմնադիրը նշեց՝ այս պահին աշխատում են Կատալիստ ակադեմիան հասցնել նաև մարզեր։ 

Իսկ թե ովքեր կարող են դառնալ կատալիստ, ինչպես ընդունվել ակադեմիա, ինչպես և ինչքան սովորել, լսեք ամբողջական Podcast-ում: 

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը