Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  12  ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերահսկողության նպատակով մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ ստեղծվել է մշտադիտարկման աշխատանքային խումբ, որը գլխավորում է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, աշխատանքային խումբը  պարբերաբար այցելում է համայնքներ՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին:

Այս անգամ աշխատանքային խումբը եղել է Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում, որտեղ դիտարկել է բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ընթացքը։

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ։

2022 թվականին մեկնարկած այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։

Երկհարկանի շենքի առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բուժկետ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:

Պատասխանատուների հաջորդ կանգառը Բայանդուրում է եղել, որտեղ պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ, ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։

Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ 2 փուլով իրականացվող այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ, որից երկրորդ փուլի աշխատանքների պայմանագրային արժեքը 116 մլն 660 հազար դրամ է։

Աշխատանքային խումբը արձանագրված թերացումները հնարավորինս շուտ վերացնելու հանձնարարական է տվել շինարարին։       

Արմենուհի Մխոյան

 

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը