«Օլիմպիականները. Փարիզ-2024». Շատ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում ՕԽ-ին. Վարազդատ Լալայան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը գրեթե ձևավորված է և նախապատրաստական վերջին փուլն է անցնում Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ:

«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի առաջին հերոսը ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն է:

Վարազդատ Լալայան

Ծանրորդ (գերծանր քաշ)

25 տարեկան

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն

Փարիզ-2024-ն առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրը` օգոստոսի 10

 

-Վարազդատ, սկսելով ամենասկզբից, ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Ես միշտ բռնցքամարտ եմ շատ սիրել և մինչև 8 տարեկանը բռնցքամարտով զբաղվելու ցանկություն եմ ունեցել։ Մի օր իմացա, որ դասընկերս գնում է ծանրամարտի և որոշեցի նրա հետ գնալ մարզադահլիճ: Առաջին անգամ դահլիճ գնացի հորեղբորս հետ: Ու հետաքրքիրն այն էր, որ այդ դահլիճում մարզիչը հորեղբորս դասընկերն էր, և հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Եթե անկեղծ՝ հենց սկզբից էլ շատ եմ սիրել ծանրամարտը, այս մարզաձևի երկրպագու եմ, մեծ երկրպագու: Բայց երբեք իմ մրցելույթները չեմ նայում, նույնիսկ ընկերներիս մոտեցումները չեմ նայում:

-Ի՞նչն է, որ Ձեզ «գերել է» մարզաձևում:

-Կարծում եմ` այն դժվարությունը, տանջանքը, որի միջով անցնում ենք: Այլ մարզաձևով չեմ զբաղվել և այն մտքին եմ, որ այլ մարզաձևով չէի էլ կարողանա զբաղվել: Ծանրամարտն ինձ ամենահոգեհարազատ մարզաձևն է: «Ծանրությունն» ինձ առավելագույնս մոտ է: Սիրով եմ անում այս ամենը:  

- Կա՞ մարզաձևում մեկն, ով օրինակ է եղել Ձեզ համար:

-Եթե անկեղծ՝ կուռքեր չունեմ և չեմ էլ ունեցել: Բոլոր լեգենդար մարզիկներին շատ սիրում ու հարգում եմ: Սակայն անհատապես ոչ մեկին չեմ երկրպագում:

-Մինչ մեծ նվաճումներին հասնելը, եղե՞լ է արդյոք մի մրցաշարը, որն ըստ Ձեզ բեկումնային է եղել, որից հետո վերջնականապես հասկացել եք, որ մարզաձևը «ձերն» է:  

-Այո, երիտասարդների աշխարհի առաջնությունն էր, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Թեպետ, մինչ այդ էլ շատ լուրջ էի մոտենում մարզաձևին, բայց այդ հաղթանակից հետո էր, որ  առավել մեծ ոգևորվածությամբ եմ սկսել մարզվել, որպեսզի եղածով չբավարարվեմ:

-Վարազդատ, ի՞նչ եք տեսնում ու լսում՝ մրցահարթակ դուրս գալիս ու ծանրաձողին մոտենալիս:

-Գիտեք, նայած երբ: Հիմնականում ավելի շատ կենտրոնանում եմ ծանրաձողի վրա: Բայց ես առավել հանգիստ եմ հարթակի վրա: Ամեն ինչ տեսնում եմ, բայց ուղեղս, միտքս վարժության կատարման վրա է:

-Գերծանր քաշային կարգի պայքարը բոլորի համար առանձնահատուկ է: Ինչպիսի՞ մրցակցություն կա և արդյոք մրցակցությունից զատ, նաև ընկերություն կա:

-Մեզ մոտ մրցակցությունը միայն ծանրաձողի հետ է, և սա ասում եմ նաև իմ ընկերների անունից: Իրար մեջ չէ, որ մրցում ենք, մրցում ենք ինքներս մեզ հետ:  Յուրաքանչյուրիս առաջ խնդիր է դրված, մենք մոտենում են այդ խնդրին, այլ ոչ թե մեկս մյուսին հաղթելու: Մրցումների ընթացքում մրցակցության մասին բնավ չես էլ մտածում: Միտքդ միայն քո խնդրի վրա է: Դու ես ու ծանրաձողը: Մեր մարզաձևում դու մրցում ես ոչ թե մեկ այլ մարդու, այլ անշունչ երկաթի հետ, ինչն ավելի դժվար է: Մարդը կարող է սխալվել, երկաթը` երբեք:

-Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը Ձեր առաջին Խաղերն են: Ինչպիսի՞ խորհուրդ ունեն այս Խաղերը ձեզ համար և ի՞նչ խնդրով եք մոտենում քառամյակի ամենակարևոր իրադարձությանը:

-Ես բացառություն չեմ, ինձ համար էլ Փարիզի Օլիմպիական խաղերը երազանք են եղել: Շատ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում Օլիմպիական խաղերին: Անելու եմ իմ ուժերի առավելագույնը, իմ ուժերից վեր ամեն բան, որ մեր երկրին` Հայաստանին, գոնե մեկ  ուրախության պահ նվիրեմ, ու իմ ժողովուրդը մի պահ ժպտա:

-Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը չանդրադառնալ չեմ կարող: Բոլորս էլ գիտենք, ով է Լաշա Տալախաձեն: Ի՞նչ է փոխվել Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո:

-Եվրոպայի այս առաջնությունում նվաճեցի իմ առաջին ոսկե մեդալը մեծահասակների պայքարում: Անկեղծ՝  չեմ կարող ասել, թե ինչն է փոխվել: Որովհետև իմ մոտիվացիան այլ կերպ եմ ստանում, ուրիշ նպատակներ ունեմ, ավելի բարձր նպատակներ: Փոխվել է ինչ-որ բան, բայց թե հստակ ինչն է փոխվել, հիմա կդժվարանամ ասել: Շարունակում եմ մարզվել նույնությամբ, նույնիսկ չեմ էլ հանգստացել այդ առաջնությունից հետո:  

-Եվ վերջում. Խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-Փառքի ուղի:

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը