Սերգեյ Լավրովը Վրաստանի արտգործնախարարի հետ կքննարկի ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերման հարցերը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու հետ քննարկելու է Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերման հարցերը: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը: Վրաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանելու ապրիլի 25-ին: ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի ասելով, ռուսաստանյան ռազմահանգրվաններին վերաբերող հարցերից բացի, երկու երկրների նախարարների բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինի նաեւ վրաց-ռուսաստանյան հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման հարցը: