Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ետխորհրդային տարածությունը երբեք Ռուսաստանի հայրենաժառանգ կալվածքը չի եղելե

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ետխորհրդային տարածությունը «երբեք Ռուսաստանի հայրենաժառանգ կալվածքը չի եղել, եւ այլ երկրների հետ ազդեցության ոլորտների համար մրցակցության մասին խոսք չկաե: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանը «օրինական շահեր ունիե,-ավելացրել է նախարարը: Նախկին միութենական հանրապետությունները ԽՍՀՄ-ից ժառանգել են փոխկախված էկոնոմիկաներ, ինչը «ստիպում է մեզ կոոպերացման նոր ձեւեր որոնել, քանի որ տնտեսական կապերի խզումից տուժել են բոլորըե: «Ռուսաստանի ներկայությունը պահպանվում է այնտեղ, որտեղ դրանում շահագրգռված ենք թե մենք, թե մեր գործընկերները: Դա վերաբերում է ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերին, ներառյալ ՎՈՒՈՒԱՄ-ըե,-նշել է Սերգեյ Լավրովը «Քաղաքական ամսագրինե տված հարցազրույցում: Լավրովը հիշեցրել է, որ «Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Համագործակցության մարմինների բարեփոխման աշխատանք է ծավալվումե: Դա, ըստ նախարարի, նպատակ ունի «դինամիկա հաղորդել եւ բարձրացնել համագործակցության արդյունավետությունը ԱՊՀ-ի շրջանակներումե: «Մեր բոլոր գործընկերները ակտիվորեն մասնակցում են այդ աշխատանքին, եւ դա ԱՊՀ-ի պահպանման, նրա գործունեությունը նոր բովանդակությամբ համալրելու ընդհանուր շահագրգռության լավագույն հաստատումն էե,- ավելացրել է նա: «Մերձավոր հարեւանների հետ փոխգործակցությունից մեծապես կախված է նաեւ Ռուսաստանի անվտանգությունը, նրա սոցիալ-տնտեսական զարգացումըե,-ընդգծել է Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ազգային էկոնոմիկաների առանձնահատկությունների առնչությամբ ԱՊՀ-ի տարբեր մասնակիցների հետ համագործակցությունը տարամակարդակ է: «Այստեղ անհանգստանալու հիմքեր չկանե, ասել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում