Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. ԱՊՀ-ի երկրների ինտեգրումը չի խանգարում Եվրամիության հետ նրանց համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների ինտեգրումը չի խանգարում Եվրամիության հետ նրանց համագործակցությանը, կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Համոզված ենք, որ ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները չեն հակասում Եվրամիության հետ համագործակցության նպատակներինե,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով ՌԴ արտգործնախարարությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների կոնսուլտատիվ խորհրդի 16-րդ նիստում: «Այժմ, երբ մենք Եվրամիության հետ բանակցություններ են վարում գործողությունների չորս համատեղ ծրագրերի շուրջ, մենք հասել ենք այն բանի ըմբռնմանը, որ արձանագրվեն ոչ թե այդ գործողությունների հակասականությունը, այլ փոխլրացումըե,-նշել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում