Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը հազիվ թե պաշտպանի այն հայտարարությունը, որն Իրանի վերաբերյալ այժմ պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդումե
1 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանը հազիվ թե պաշտպանի այն հայտարարությունը, որն Իրանի վերաբերյալ այժմ պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Տվյալ տեսքով հայտարարության այդ նախագիծը մենք հազիվ թե պաշտպանենքե,- ասել է նա: Լավրովը վերջնագրային է համարել այն ժամկետը, որ Իրանի համար սահմանում է հայտարարության նախագիծը: «Դա ոչ թե պարզապես ժամկետ է, որը լրանալուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհետաքրքրվի, թե ինչպես են գործերը, այլ իրոք վերջնագրային ժամկետե,- պարզաբանել է ռուսաստանցի իախարարը եւ ավելացրել. «Այդ նախագիծն արդեն բովանդակում է ձեւակերպումներ, որոնք փաստորեն հող են նախապատրաստում պատժամիջոցների սահմանման համար, մենք դա վաղաժամ ենք համարումե: Ըստ Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծի ձեւակերպումները «ըստ էության իրանական միջուկային հիմնախնդիրը դուրս են բերում ՄԱԳԱՏԷ-ի վարույթից եւ այն տեղափոխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դաշտե: «Դա ճիշտ չէե,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: