Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր հանդես գալ ի պաշտպանություն ՄԱԳԱՏԷ-ի

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ կայացած հանդիպմանը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր հանդես գալ ի պաշտպանություն ՄԱԳԱՏԷ-ի, բայց չպետք է իր վրա վերցնի փորձագետների գործառույթները իրանական միջուկային դոսիեի հարցում: «Անհրաժեշտ է ամբողջովին պաշտպանել ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը: Օգտակար կլիներ, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես գար ի պաշտպանություն գործակալության, բայց իր վրա չվերցներ փորձագետների գործառույթներըե,- ասել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում