Սպորտ

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի WTA վարկանիշային աղյուսակի 78-րդ համար Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:

«Այո, Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Սակայն դեռևս ոչինչ պաշտոնական չէ: Սպասում ենք, որ ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որ ամեն ինչ պաշտոնական լինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձ տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին: Օրեր առաջ ավարտված Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև 4-րդ շրջան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում