Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմամբ կորում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության իմաստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ Երևանն իր կողմից իրականացնում է քայլեր, որոնք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակ ունեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իրենք հայկական կողմին առաջարկել են, որ Բաքուն ու Երևանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար:

«Եթե մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստը ուղղակի կորում է, որովհետև չէ՞ որ նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանը ինչ-որ նկրտումներ, ինչ-որ պահանջներ ունի: Խաղաղության պայմանագիրը կկնքենք, հարցը դուրս կգա: Ես կարծում եմ՝ դրա կարիքն էլ չի լինի; Ես չեմ հասկանում, թե ինչու է պետք է ամեն անգամ, երբ արդեն համաձայնություններ ենք ունենում, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը սահմանադրությամբ ամրագրված կետով «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից», ինչն անընդունելի է, ԱԺ նախագահն ասաց, որ միայն կարող է կրկնել ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը և որևէ բան չի կարող ավելացնել դրան:

Նա ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է և Կառավարությունը վաղուց է Սահմանադրության մասին խոսում, բայց ոչ այդ կոնտեքստով:

«Մենք գլոբալ առումով շատ մեծ փոփոխությունների կարիք ենք տեսել 2018-ից հետո եւ 2020-ին նախաձեռնել ենք»,- ընդգծեց Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ ուղիղ կապ է տեսնում և շատ ցավում է, որ այն շարժումը, որն այսօր փողոցում է, Բաքվի ջրաղացին ջուր է լցնում։ Նա հավելեց, որ սա այն շարժման հետևանքն է, որը Երևանի փողոցներում էքսկուրսիաներ է անում։

Հարցին՝ ի՞նչ կապ ունի շարժումը Ալիևի պահանջների հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ո՞նց կապ չունի: Տեսեք, մենք Ադրբեջանին ենք փոխանցում 9-րդ խմբագրմամբ առաջարկները, դրանից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ դա դրական է, բայց հիմա իրենք փորձում են օգտվել և թուլացնել մեզ այս իրավիճակում: Երբ տեսնում են, որ ներքին ինչ-որ գործընթաց է լինում, պետք է իրար հետ պասերով խաղան: Ես վստահ եմ, որ դրանք նույն տեղից ուղղորդվող գործընթացներ են: Այնտեղից, որտեղից ուղղորդվում է ՀՀ-ում իշխանություն փոխելու ցանկությունը, որոնք զուգորդվել են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներով: Այնտեղից, որտեղից ուղղորդվում են հանրահավաքների հրավերքները»,- նշեց Սիմոնյանը՝ հստակեցնելով, որ սա իր կողմից քաղաքական հայտարարություն է:

Հայերեն English Русский Türkçe

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված