Հասարակական

Հայկական հեռախոսահամարի արտահոսք է եղել. մասնագետը հորդորում է չներբեռնել կոնտակտների բազա պահանջող հավելվածներ

3 րոպեի ընթերցում

Հայկական հեռախոսահամարի արտահոսք է եղել. մասնագետը հորդորում է չներբեռնել կոնտակտների բազա պահանջող հավելվածներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անհայտ անձը վաճառքի է հանել լոտ, որը պարունակում է տարբեր երկրներին վերաբերող 10 միլիոն կոնտակտային տվյալ, որոնցից 277 հազարը՝ ՀՀ բջջային կոդերին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց կիբեռհարձակումների հակազդման ինժեներ Լևոն Իսաջանյանը՝ հավելելով, որ տվյալները Get Contact հավելվածի կոնտակտային տեղեկատվության գրելաոճն ունեն:

«Եղածը հետ բերել հնարավոր չէ: Ինչ եմ ուզում հորդորել. մի ներբեռնեք այնպիսի հավելվածներ, որոնք պահանջում են մուտք դեպի ձեր կոնտակների բազա։ Վստահ կարող ենք արձանագրել՝ արտահոսքի պատճառը բջջային օպերատորները չեն։ Սա արդեն մարդկանց թվային անվտանգության հիգիենայի բացակայությունից է գալիս»,- նշեց նա:

Մասնագետը ներկայացրեց՝ տվյալները բացառապես նման են Get Contact հավելվածում ներկայացվող տվյալների գրելաոճին: Նրա խոսքով՝ տվյալներում կային հեռախոսահամար ու անուն, հեռախոսահամար և անուն-ազգանուն, մի տեղ հեռախոսահամար անուն ու աշխատանքի վայր և նմանատիպ այլ տվյալներ:

«Ես ժամանակ առ ժամանակ մոնիթորինգ եմ անում Հայաստանից բոլոր տիպի արտահոսքերը, որոնք հասանելի են սև շուկայում և նմանատիպ մասնագիտացված տեղերում: Հայտնաբերումն այսօր է եղել: Տվյալները կարող են օգտագործվել հետևյալ կերպ. եթե հարձակվողն իրեն հետաքրքրող թիրախ ունի, նմանատիպ շտեմարանները կօգնեն իդենտիֆիկացնել տվյալ թիրախի աշխատանքի վայրը, ինչ կապեր նա ունի և այլն: Դրանից զատ, հեռախոսահամարների հիման վրա որոշակի սցենարների ժամանակ հնարավոր է հասկանալ սոցցանցերում տվյալ համարի ներքո գրանցված պրոֆիլները: Հորդորում եմ, որ քաղաքացիները նմանատիպ հավելվածներ չներբեռնեն և, հեռախոսահամարներ գրանցելիս, տվյալ անձին նրա աշխատանքի վայրով, մասնագիտությամբ կամ նրա մասին որևէ անձնական տվյալ պարունակող տեղեկությամբ չգրանցեն, որպեսզի իդենտիֆիկացումը բարդ լինի»,- ասաց մասնագետը:

Իսաջանյանը հավելեց՝ անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ կատարվի նման հավելվածների ռիսկի գնահատում: Պետք է ստեղծվի ինչ-որ մարմին, որ դրա հիման վրա հասկանան՝ արդյոք հավելվածը իրենից խնդիր է ներկայացնում․ եթե այդպես է, վերլուծություն կատարվի հասկանալու՝ տվյալ հավելվածի բլոկավորման խելամիտ լինելու հարցը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում