Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային ոլորտի բարելավմանն ուղղված հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել շրջանառության հարկի համակարգին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին, ծավալվել է քննարկում հարկային քաղաքականության հարցերի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է մոտիվացիաները ճիշտ ձևակերպել, և ընդգծել, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը, ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այն պետք է իրականացնել փուլային տրամաբանությամբ և գնալ միասնական մեկ հարկային համակարգի:

Նշվում է, որ ծավալված քննարկման արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը հարկային ոլորտի բարելավման ուղղությամբ:

Հայերեն English Français Русский

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ