Հասարակական

Երևանում ամփոփվեցին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» 7-ամյա ծրագրի արդյունքները

5 րոպեի ընթերցում

Երևանում ամփոփվեցին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» 7-ամյա ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 5-ին տեղի ունեցավ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» յոթամյա ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման շնորհիվ, իսկ իրականացնողը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունն է։

Լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն կարևորեց ծրագիրը, որի առաջնային նպատակը սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն զարգացնելն էր։

«Երբ 2017 թվականին մեկնարկեց ծրագիրը, ամբողջ երկրում 8 սոցիալական աշխատող կար, այնինչ այսօր նրանդ արդեն 150-նն են։ Սա շատ կարևոր է, որովհետև սոցիալական աշխատողներն ինտեգրվում են համայնքին և աշխատում են բնակիչների հետ։ Նրանք աշխատում են համայնքի հետ, այնուամենայնիվ, կենտրոնանում առանձնապես խոցելի բնակչության վրա, որովհետև տեսել ենք, որ հատկապես դժվար ժամանակներում՝ ճգնաժամերի կամ հակամարտությունների ժամանակ, հենց խոցելի բնակչությունն է անտեսվում։ Հետևաբար` սոցիալական աշխատողները համայնքներում ձգտում են նույնականացնել, որոշարկել այս խմբերի կարիքները, ինչպես նաև նրանց մատուցվող ծառայություններում բացերը և փորձում լրացնել դրանք, հատկապես՝ բարդ ժամանակներում ծառայություններին հասանելիության և մատչելիության առումով»,-ասաց Ալելոն՝ գոհունակությամբ նշելով, որ այժմ սոցիալական աշխատողներ են գործում ՀՀ բոլոր մարզերում։

Նրա խոսքով՝ այդ մասնագիտության զարգացման նպատակով համագործակցություն է իրականացվում Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ՝ ավելի մեծացնելու սոցիալական աշխատողների թիվն ու ապահովելով նրանց հասանելիությունն ավելի շատ բնակչության համար ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հավաստմամբ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը գերատեսչության առաջնային քաղաքականություններից է։

«Հաշվի առնելով վերջին շրջանում ճգնաժամային իրավիճակները, որ մեր երկիրն անցնում է, էլ ավելի է կարևորվում սոցիալական աշխատողի դերակատարությունը, սոցիալական աշխատանքի զարգացումը՝ ոչ միայն նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում, Միասնական սոցիալական ծառայությունում , այլ նաև համայնքային։ Շատ խնդիրների վերհանումը հենց համայնքային մակարդակում է տեղի ունենում և մեզ համար էլ շատ կարևոր է, որպեսզի կայանա սոցիալական աշխատողի ինստիտուտը համայնքներում։ Այս համատեքստում կարևոր է, որպեսզի գիտելիքների ու կարողությունների շարունակական զարգացում տեղի ունենա և այս ծրագիրը, «Վորլդ Վիժն»-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ իրականացված, հենց այդ նպատակին է ծառայել»,-նշեց նախարարը՝ ավելացնելով, որ ծրագրի համատեքստում ծնվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, գաղափարներ, մասնավորապես՝ համայնքներում սոցիալական աշխատողների թիվը ֆիքսելու, նրանց գործառույթները սահմանելու առումով։

Մկրտչյանը նման ծրագրերը կարևորեց սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման, ըստ այդմ՝ պետական ծրագրերը դեպի համայնքներ ուղղելու տեսանկյունից, քանի որ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված քաղաքացիների խնդիրների արդյունավետ և օպերատիվ հասցեագրումը կախված է սոցիալական աշխատողից։

«Վորլդ Վիժն» Հայաստանի ծրագրերի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ նախարարություններին ու Տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցության համար, որը բավականին բարդ, ճգնաժամային իրավիճակներում է ընթացել։

Նա ծրագրի կայացման գործում առանձնապես ընդգծեց նաև ընդգրկված սոցիալական աշխատողների ներդրումը, ովքեր Դուդակլյանի գնահատմամբ՝ 7 տարիների ընթացքում հիանալի աշխատանք են կատարել։

Միջոցառմանը տեսաուղերձներով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի հիմնական ձեռքբերումներին, ազգային մակարդակում համագործակցությանն անդրադարձան ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը։

Այնուհետև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքային սոցաշխատողների, «Վորլդ Վիժն Հայաստանի»-ի կողմից ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները, տնտեսական դիմակայունության բաղադրիչներն ու արդյունքները։

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում