Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում Հայաստան կայցելի Սյու Միլիկենը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, ռեստորանային գործի գիտակ և Mundo Hospitality Group-ի հիմնադիր Մերի Սյու Միլիկենը հունիսի 7-13-ը կայցելի Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում, որի առանցքում պարենային կայունության և պարենային ձեռներեցության հարցերն են։

Ինչպես նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ՝ շեֆ-խոհարար Միլիկենը կարողացել է որպես կին ձեռներեց բազմաթիվ արգելքներ հաղթահարել, առաջ քաշել պարենային կայունության մի շարք նախաձեռնություններ ու ամերիկյան հանրությանը հրամցնել իր նորարարական մոտեցումները Too Hot Tamales ամերիկյան հեռուստաշոուի եթերից։ Նա նախ բացել է City Café սրճարանը (բիզնեսում իր գործընկեր Սյուզեն Ֆենիգերի հետ), որն արժանացել է քննադատների բարձր գնահատականին, ապա Border Grill ռեստորանների ցանցը Լոս Անջելեսում և Լաս Վեգասում, որտեղ մատուցում են մեքսիկական խոհանոցի խորտիկներ՝ ոգեշնչված առավելապես փողոցներում առաջարկվող մեքսիկական ուտեստներից և ուշադրության կենտրոնում պահելով պարենային կայունության հարցերը։ Նա շարունակել է իր գործարար ջանքերը՝ գործարկելով տարբեր ռեստորաններ, սննդի շարժական կետեր բեռնատարներով, քեյթերինգի ծառայություններ, որոնց շարքում կարելի է հիշատակել Փալմ Սփրինգսում գործող BBQ Mexicana, Pacha Mamas, SOCALO և Alice B. սննդի կետերն ու ռեստորանները։ Շեֆ-խոհարար Միլիկենը մասնակցել է լավագույն շեֆ-խոհարարների Top Chef Masters շոուին, 5 խոհարարական գրքի համահեղինակ է (հայտնի գրքերից են Mesa Mexicana և Cooking with Too Hot Tamales), արժանացել է Ջեյմս Բիրդի և Ջուլիա Չայլդի մրցանակների։ Հայաստանյան այցի ընթացքում նրան կմիանա Հերմոսա Բիչում գտնվող «Բարշա» ռեստորանի և «Բարշա Վայնզ էնդ Սպիրիթս» համտեսի սրահի համասեփականատեր և շեֆ-խոհարար Լենորա Մորանին:

Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին հայաստանյան այցի ընթացքում կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը մի շարք հարթակներում, կանցկացնեն վարպետության դասեր և աշխատարաններ երիտասարդ խոհարարների ու պարենային ոլորտի գործարարների հետ՝ շեշտադրելով նորարարությունները, պարենային կայունությունը, ձեռներեցությունը և կանանց համար հնարավորությունների ապահովումը։ Այս ուսումնական նախաձեռնությունները կիրականացվեն գործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարականարվեստի և հյուրընկալությանԵրեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» և Վայոց Ձորի մարզային քոլեջի հետ։

Նրանք նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայցելեն պարենային արտադրամասեր, որոնք գործակցում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերջինիս գյուղի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում։ Սա ոչ միայն հնարավորություն կլինի ծանոթանալ սննդի արտադրության ոլորտում Հայաստանի ավանդույթներին, այլ նաև զրուցել պարենային կայունության հարցերի շուրջ։

«Մեկի հետ հաց կիսելը թույլ է տալիս խորը պատկերացում կազմել ընդհանուր արժեքների ու ավանդույթների մասին։ Անչափ ուրախ ենք ընդունել շեֆ-խոհարարներ Միլիկենին և Մորանիին՝ ամրապնդելու հայ-ամերիկյան կապերը խոհարարական արվեստում, նախաձեռնելու պարենային կայունության վերաբերյալ կարևոր քննարկումներ և ներկայացնելու Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի սննդի արտադրության հայ ձեռներեցների հաջողությունները», - նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը։

Հայերեն English Français Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ