Հասարակական

Բացառվում է, որ անկած խոշոր եղջերավոր անասունների միսը հայտնվի վաճառքի տաղավարներում կամ խանութներում, հավաստիացնում է մասնագետը

4 րոպեի ընթերցում

Բացառվում է, որ անկած խոշոր եղջերավոր անասունների միսը հայտնվի վաճառքի տաղավարներում կամ խանութներում, հավաստիացնում է մասնագետը

ԱԼԱՎԵՐԴԻ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանն Ալավերդիում կայացած մամլո ասուլիսի ընթացքում խոսեց աղետի գոտում մայիսի 26-ի ջրհեղեղից հետո առկա իրավիճակի և իրենց կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սողոյանն իր խոսքում նշեց, որ ջրհեղեղից անմիջապես հետո ՍԱՏՄ-ն աղետի գոտում իրականացրել է ուժեղացված ռեժիմով ծառայություն՝ ամբողջությամբ կիրառելով իր վերահսկողական գործառույթները:

«Հենց սկզբից իրականացրել ենք ստուգումներ՝ պարզելու, թե ջրով լցված տարածքներում եղե՞լ են, արդյոք, անկած կենդանիներ, թե՞ ոչ: Այդ խնդիրը շարունակ եղել է մեր ուշադրության կենտրոնում: Բոլոր այն տարածքներում, որտեղ մուտք գործելու հնարավորություն է եղել, մենք փրկարար ծառայության գործընկերների հետ կատարել ենք համապատասխան ուսումնասիրություններ: Անկած կենդանիների հայտնաբերման դեպքում անմիջապես դրանց թաղել ենք՝ կատարելով ախտահանիչ աշխատանքներ: Հեղեղն իր հետ տարել է նաև կենդանիների զգալի գլխաքանակ»,- ասաց Սողոյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը զգալի աշխատանքներ է կատարել նաև սննդի անվտանգ բաշխման գործում, քանի որ բնական աղետից հետո առաջին օրերին հաղորդակցությունից կտրված բնակավայրերի բնակչությունն ունեցել է սննդի և խմելու ջրի կարիք:

«Մեր կենտրոնը զբաղվել և այժմ էլ զբաղվում է բաշխվող սննդի ժամկետների պահպանման ռեժիմի ստուգմամբ, որպեսզի մատակարարվող սննդամթերքը լինի պատշաճ որակի, և անվտանգության առումով խնդիրներ չառաջանան»,- ասաց Սողոյանը:

Նրա խոսքով՝ շրջայցերը շարունակվում են: Կան մասնագիտական խմբեր, որոնք ժամանել են Երևանից և անմիջական աջակցություն են ցուցաբերում ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի գործընկերներին: Այդ խմբերն աշխատում են տարբեր ուղղություններով, տարբեր բնակավայրերում:

«Այսօր էլ ահազանգ ստացանք, որ Ալավերդիում գետի հունը դուրս է բերել անկած թռչունների մարմիններ: Մեր աշխատակիցներն արդեն տեղափոխել են այդ թռչուններին և թաղել մեկուսի վայրում: Բնակիչները շատ զգոն են, որովհետև պարզ գիտակցում են, որ բնական աղետներից հետո կարող են առաջանալ նման իրավիճակներ: Մենք նույնպես մեր պաշտոնական կայքի միջոցով տարածում ենք տեղեկատվություն՝ բնակիչներին տալով համապատասխան խորհուրդներ, որովհետև բնական աղետները պահանջում են չափազանց մեծ զգուշավորություն»,- ասաց մասնագետը:

Սողոյանը հավելեց, որ մշտադիտարկումներն ու ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ և բացառեց, որ օրինակ անկած խոշոր եղջերավոր անասունների միսը կրող է հայտնվել վաճառքի տաղավարներում:

«Ջրահեղձ եղած անասունների միսը չի կարող հայտնվել իրացման ցանցում այն պարզ պատճառով, որ անզեն աչքով էլ տարբերվում է իր վատ որակով, գույնով և տհաճ հոտով, հետևաբար չի ունենա իրացման տեսք: Այդուհանդերձ մենք հույսը չենք դնում միայն այդ հանգամանքի վրա և պարբերաբար իրականացնում ենք վերահսկողական աշխատանքներ խանութներում և տաղավարներում»,- ասաց Սողոյանը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում