Սահմանադրության փոփոխությունները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս չեն. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, սակայն դրանցում փոփոխություններ անելու հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգի մաս չի կազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը բարձրաձայնել են դիրքորոշում՝ համաձայն որի յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս, այդպիսի բան չկա»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա հավելեց՝ համոզմունք ունեն, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի Սահմանադրությունը մեծ հաշվով չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար:

«Հայաստան-Ադրբեջանի բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում»,-կրկնեց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2018 թվականից: Սա Հայաստանի գործն է, ներքին որոշելիք է:

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

Մարտական գործողությունների պատճառով մոտ 310 հազար եմենցի է լքել իր տունը. ՄԱԿ

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետը կոշտ արձագանք է տվել ԵՄ դեսպանի հայտարարություններին

Կառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը

Եթե իրավապահ մարմինները գործընթաց են սկսել, ուրեմն առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալությունների մասին

Չեմ պատրաստվում համակերպվել այդ իրադրության հետ. Փաշինյանը՝ բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին

Google-ը հինգ երկրում աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատվել աշխատանքից

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը