Հասարակական

Ավարտվել է Սյունիքում իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին ուսումնական տարին․ գործնական վերջին դասընթացին ներկա էր Աննա Հակոբյանը

6 րոպեի ընթերցում

Ավարտվել է Սյունիքում իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին ուսումնական տարին․ գործնական վերջին դասընթացին ներկա էր Աննա Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզում իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին ուս․ տարին ավարտվել է գործնական դասընթացով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսության կենտրոնում այս անգամ Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցների աշակերտներն էին։

ARM_2694.JPG (483 KB)

Գործնական վերջին դասընթացին հետևել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Մինչև գործնական պարապմունքի մեկնարկը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը շրջայց է կազմակերպել հյուրերի համար։ Գագիկ Խաչատրյանն Աննա Հակոբյանին է ներկայացրել խելացի գյուղատնտեսության կենտրոնի ինտենսիվ այգին, ջերմոցը, խելացի անասնագոմը, մեքենասարքավորումների ուսումնական և վերապատրաստման կայանը։

Հենց այդ վայրերում էլ Սիսիանի և Գորիսի 9 դպրոցների (Անգեղակոթի, Բռնակոթի, Շաղաթի, Շամբի, Լորի, Շաքիի, Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցներ) աշակերտներն անցկացրել են իրենց գործնական պարապմունքները։

ARM_2918.JPG (481 KB)

«Ծրագրի նպատակն է, որ աշակերտները ավագ դպրոցներում ձեռք բերեն ժամանակակից ու նորարար գյուղատնտեսական գիտելիքներ ու հմտություններ։ Դա կօգնի նրանց առաջիկայում մուտք գործել աշխատաշուկա։ Ծրագիրը թույլ է տալիս նաև հայտնաբերել աշակերտների հետաքրքրությունները, ինչն օգնում է նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում»,- ընդդծել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Բարձր դասարանների աշակերտներին, որոնք կամավոր գրանցվել են «Հորիզոններ» ծրագրում, ամենից շատ հետաքրքրում ու գրավում է հենց գործնական պարապմունքը, որտեղ նրանց ներկայացվում է ժամանակակից գյուղատնտեսության գաղտնիքները՝ ինչպե՞ս է իրականացվում կաթիլային ոռոգումը ինտենսիվ այգում, ինչպե՞ս է կարկտապաշտպան ցանցը փրկում ամբողջ բերքը, ինչպե՞ս է պետք հողում սածիլ դնել կամ ինչպե՞ս մշակել հողը տրակտորով։ Ծրագրի մասնակիցներն անգամ բիզնես գաղափարներ են հասցրել մշակել։

ARM_3618.JPG (589 KB)

«Գաղափարներս կենսաբանության ոլորտում էին։ Իրականացրել ենք մի նախագիծ, որով կանխում ենք բնության աղտոտումը։ Որպեսզի աշնանը գյուղացիները տերևները չայրեն ու չաղտոտեն օդը ջերմոցային ու ածխաթթու գազերով, մենք մեր նախագծի համաձայն չորացած տերևներից ստանում ենք էկոլոգիապես մաքուր օճառ և ջրափոշի»,- պատմել է Գորիսի թիվ 4 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլի Արջունցը։

«Հորիզոններ»-ն արդեն դարձել է սիրելի և անփոխարինելի առարկա դպրոցականների համար, իսկ հաջորդ ուսումնական տարում ծրագրին միանալ ցանկացողների թիվն առաջին փուլից հետո էապես աճել է՝ նշել են կազմակերպիչները։

«Քանի որ ֆորմալ կրթությունը դասարանային է՝ փակ, իսկ բուն կրթական գործընթացը նաև պիտի լինի դասարանից դուրս, առավելությունը հենց դրանում է կայանում, հետևաբար երեխաների մոտ մասնակցության ցանկությունը օրեցօր աճում է։ Քանի որ բացի գործնական դասերից մենք խթանում ու մոտիվացնում ենք երեխաներին նաև այլ միջոցառումներով, այս տարի ևս ունենալու ենք արդեն սիրված ամառային ճամբարը, ինչն էլ ավելի է մոտիվացնում երեխաներին ու խթանում, որ մասնակցեն ծրագրին»,- մանրամասնել է «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը սկսել է իրականացնել 2022 թվականից։ Այդ ժամանակ, ծրագիրը փորձարարական տարբերակով իրագործվել է գինեգործության և խաղողագործության ոլորտում Արմավիրի և Արագածոտնի մարզերում։

Քանի որ ծրագիրն աշակերտների շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել՝ «Իմ քայլը» հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, 2023-24 ուս․ տարում «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի երկրորդ փուլը իրականացրեց Սյունիքի մարզում: «Ագրոտեխնոլոգիա» դասընթացը երկու բաղադրիչներով է՝ բուսաբուծության և անասնաբուծության վարում ու գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վերամշակում, նորագույն տեխնոլոգիաների գործարկում:

Սյունիքում «Հորիզոններ»-ը նախատեսված է 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների համար, ինչը նշանակում է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։ 24-25 ուս․ տարում ծրագիրը առաջին անգամ կիրականացվի 12-րդ դասարանցիների համար, ինչպես նաև ծրագրին կկարողանան դիմել այս տարի 10-րդ դասարան փոխադրված աշակերտները։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախատեսում է առաջիկայում ընդլայնել աշխարհագրությունը և «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը գործարկել նաև այլ մարզերում։

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

Հայաստան

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում