Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի կառուցվածքում կան մի շարք անարդյունավետ մարմիններ, որոնք ենթակա են վերացմանե

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի կառուցվածքում «կան մի շարք անարդյունավետ մարմիններ, որոնք ենթակա են վերացմանե: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս կարծիքը հայտնել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք զգում ենք, որ Համագործակցության բոլոր երկրները շահագրգռված են ԱՊՀ-ն դարձնելու ավելի արդյունավետ, կան առաջարկություններ, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ մնում են թղթի վրաե,- ասել է Լավրովը: Նրա կարծիքով, «կան պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի գերբեռնվածության հետ կապված մի շարք խնդիրներե: Սերգեյ Լավրովը վստահ է, որ «բազմաթիվ հիմնախնդիրներ կարող են լուծվել համապատասխան նախարարությունների մակարդակով, այլ ոչ թե հասցվեն կառավարությունների ղեկավարների մակարդակե: Ինչպես նշել է Լավրովը, «կան սեկտորալ մարմիններ, որոնք նիստեր են գումարում դեպքից դեպք կամ բնավ չեն հավաքվում եւ չունեն կոնկրետ հարցեր, նման մարմիններն ավելի լավ է վերացնելե: «Մենք արդեն քննարկում ենք Համագործակցության կառուցվածքի ինվենտարիզացիային վերաբերող առաջարկներե,-նշել է նա: «Կան ոլորտներ, որոնց նկատմամբ հետաքրքրություն է զգացվում այն առումով, որ ԱՊՀ-ն ավելի կառուցավորված լինի, նախեւառաջ դա հումանիտար ոլորտն է՝ գիտությունը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը,-ասել է Լավրովը:-Շատ բնագավառներում կան պարփակ ու առանձին փաստաթղթեր, եկել է ժամանակը՝ պարզելու, թե չարժե արդյոք կոնկրետացնել դրանք՝ բոլոր ոլորտներում համագործակցությունը դյուրացնելու համարե: ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ Համագործակցության երկրները կկարողանան բարենորոգում անցկացնել այնպես, որ «պահպանվեն ԱՊՀ-ի հիմնարար սկզբունքները՝ կամավորությունը, աստիճանական ինտեգրումըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում