Հասարակական

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (aiwa)-ի նախաձեռնությամբ իրականացվող «Առաքելություն Հայաստան» սիմպոզիումին

3 րոպեի ընթերցում

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (aiwa)-ի նախաձեռնությամբ իրականացվող «Առաքելություն Հայաստան» սիմպոզիումին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA)-ի նախաձեռնությամբ իրականացվող «Տեղային մակարդակից՝ համաշխարհային․ միավորում հանուն փոփոխության» թեմայով սիմպոզիումին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Անդրադառնալով կանանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին ու գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների հիմքում առանձնահատուկ կարևորվում է կանանց տնտեսական զորեղացման ապահովումը։Նախարարի խոսքով՝մշակման փուլում գտնվող զբաղվածության, ժողովրդագրության, գենդերային ռազմավարություններիթիրախում, մասնավորապես՝ 30-ից 40 տարեկան կանանց մասնագիտական հմտությունների զարգացումն ու աշխատաշուկայում նրանց ներգրավումն է։ Այդ նպատակով իրականացվել են օրենսդրական մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ Աշխատանքային օրենսգրքում, որոնք հնարավորություն կտան հասնել ցանկալի արդյունքի։

Քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանը խոսել է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացված այն ծրագրերի մասին, որոնք հանրապետության տարբեր մարզերում բնակվող կանանց հնարավորություն են տվել ոչ միայն բարելավել իրենց գիտելիքը, այլև ձեռք բերել կայուն զբաղվածություն։ Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ-ում փորձարկված ծրագրերը ներկայացվել են նաև ՄԱԿ-ի գործընկեր կառույցներին, որոնց կողմից դրանք ճանաչվել են օրինակելի մոդելներ՝ կիրառելու նաև մյուս երկրների համար։

Այս համատեքստում նախարարը խոսել է նաևնորարարական տեխնոլոգիաների օգնությամբ կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի իրականացման կարևորության մասին՝ հիշատակելով, որ Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով մեկնարկած նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ։

«Ցուցանիշներից մեկը, որի համաձայն Հայաստանն ընտրվել է որպես կոալիցիայի առաջնորդող երկիր՝ այն է, որ կանանց մասնակցությունը նորարական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջինից ավելի բարձր է։ Սա մեզ հնարավորություն է տալիս հպարտորեն խոսել այս մասին, և պետք է փաստել նաև, որ սա հնարավոր չէր լինի, եթե, օրինակ՝ կրթական համակարգում համապատասխան միջավայր չապահովվեր»,- ասել է նախարարը։

Պանելային քննարկման ընթացքում մյուս բանախոսները ևս կարևորել են ջանքերի համատեղումն ու շարունակական աշխատանքների իրականացումը՝ կանանց տնտեսական զորեղացման,կրթության իրավունքի լիարժեք իրացման, մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատաշուկայում ներգրավման ուղղություններով։

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում