Քաղաքականություն

ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկաթուղու կառուցման հետ կապված Ռուսաստանի գործընկերների հետ, կարծես, պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ, ՀՀ կառավարության նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում