Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում առավոտյան սկսվել է 14-րդ՝ արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, որը կտևի մինչև հունիսի 3-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Ընտրություններին մասնակցել ցանկացողներին տրամադրվել է հինգ օր ժամանակ՝ դիմելու Ներքին գործերի նախարարություն և առաջարկելու իրենց թեկնածությունը։ Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրվեն Պահապանների խորհրդի կողմից՝ նախագահի պաշտոնի հավակնորդի որակավորումների համապատասխանությունը պարզելու նպատակով: Հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Ցուցակի հրապարակումից հետո յուրաքանչյուրը կունենա 15 օր նախընտրական արշավի համար։

Ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե ​​թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա ձայների մեծամասնությունը, ապա հուլիսի 5-ին նախատեսված է երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի արդյունքներով առավել թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Իրանում նախագահն ընտրվում է ուղղակի ընդհանուր քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով, և պաշտոնը կարող է զբաղեցնել երկու անընդմեջ ժամկետից ոչ ավելի: Թեկնածու կարող է դառնալ Իրանի՝ 40-ից մինչև 75 տարեկան քաղաքացին, որն ունի իրանական ծագում և պետական ​​մարմիններում ղեկավար պաշտոնում աշխատելու փորձ:

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում, քանի որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա հետ ուղղաթիռում էին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և երկրի մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր առմամբ 8 հոգի, զոհվել են:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին