Երևանի քաղաքապետարանն ու Թուրքմենստանի դեսպանատունը կազմակերպում են հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ հունիսի 2-ին ժամը 8:30-10:00-ն հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպում է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար՝ Կորյունի փող. /Մատենադարանի մոտ/ - Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փող. /Արգիշտի-Բեյրութ փողոցների խաչմերուկ/ երթուղով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, մրցաշարին կմասնակցի մոտ 300 հեծանվորդ:
Հեծանվաշքերթին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ իրենց հեծանիվներով:
Մասնակցության նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ը ժամը 18:00-ն է:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել (011) 51-41-96, (011) 51-43-96 հեռախոսահամարներով: