Երգիծանկարչությունն էություն, մտածելակերպ և կյանքի փիլիսոփայություն է. Վրեժ Քասունի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիծանկարչությունն արվեստի այն քիչ ուղղություններից է, որտեղ հաջողված գործեր ստեղծելու համար միայն սովորելը բավարար չէ․ այն ի ծնե տրվող հմտություն է, որին գումարվում են քո հետաքրքրությունները: Ինչ-որ հատուկ բան կա քո մեջ, որը դու չգիտես, թե որտեղից է գալիս և քեզ տանում այդ ուղղությամբ:

Այս կարծիքն ունի երգիծանկարիչ Վրեժ Քասունին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քասունին խոստովանում է, որ երգիծանկարչությունը իր էությունը, մտածելակերպը և կյանքի փիլիսոփայությունն է: Նա նշեց՝ այլ աշխատանքներ էլ շատ ունի, որոնց մեջ նույնպես երգիծանկարչության սև հումորը կա:

Ըստ Քասունիի՝ ոչ բոլոր նկարիչներն են կարողանում նկարել երգիծանկարներ, որոնք պարզունակ գծերով ասելիք պարունակող ու գեղեցիկ մտքեր են արտահայտում: Դրա համար դա միակ ուղղությունն է աշխարհում, որը դպրոց չունի:

«Հալեպում մի ընկեր ունեի, որի հետ փոքր տարիքում բակում շատ էինք խաղում, և երբ ես խորացա երգիծանկարչության մեջ, հիշում եմ, որ նա մի քիչ հումորով նշում էր՝ արածդ երգիծանկար չէ՞, ես էլ կարող եմ: Այժմ նա լավ և ճանաչված գեղանկարիչներից մեկն է: Տարիներ հետո, երբ նորից հանդիպեցինք, ասաց, որ բազմիցս փորձել է և չի կարողացել՝ հասկանալով, որ երգիծանկարչությունը մի յուրահատուկ ոճ է, որը սովորելով չի լինի: Ինչքան էլ փորձես, մեկ-երկու հետաքրքիր բան կստացվի, բայց քաղաքական վերլուծական երգիծանկար՝ ոչ»,- ասաց Քասունին:

Ըստ երգիծանկարչի՝ դեռ վաղ ժամանակներից գրոտեսկային արվեստը, որը մենք այսօր անվանում ենք երգիծանկարչություն, եղել է միջոց քաղաքական, հասարակական և սոցիալական միտք արտահայտելու: Եվ ժամանակին, երբ դեռ մամուլը, թերթերը չկային, պատկերների և թռուցիկների միջոցով էին քաղաքական հեղաշրջումներ իրականացնում:

Ըստ նրա՝ այն մի միջոց էր հասարակության ձայնը, բողոքը ներկայացնելու, որովհետև դեռ վաղ ժամանակներից կային շատ նկարիչներ, որոնք նկարում էին հասարակության ցավը և այդ միջոցով էին արտահայտվում:

«Մեր նպատակն է ներկայացնել առօրյա կյանքում սոցիալական, քաղաքական և առհասարակ առկա խնդիրները ու դրանց մասին խոսել մեր լեզվով: Եթե խոսում ենք զուտ քաղաքական մամուլի համար ստեղծված երգիծանկարների մասին, նշեմ, որ այն մեր պարտականությունն է՝ անկախ նրանից, թե մենք որևէ մամուլի հետ աշխատո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մենք ամեն օր տեսնում ենք մեր շուրջը կատարվող իրադարձությունները, էսքիզներ ենք անում ու պահում ենք, նույնիսկ եթե դրանք երբևէ չենք հրատարակում, քանի որ դրանք մեր առօրյա նոթերն են:

Նկարելու ժամանակ ոչնչի մասին չեմ մտածում. ինչպես լուսանկարիչը՝ պատկերում եմ այն, ինչ տեսնում եմ, բայց մի քիչ գրոտեսկային և ծայրահեղ, որովհետև այդպես եմ մտածում ու տեսնում»,- ընդգծեց Քասունին:

Նա նշեց, որ երգիծանկարչության մեջ շատ կարևոր է պահպանել բարոյական բոլոր նորմերը, չպետք է դիմացինի անձնական կյանք մտնել և պատկերը գռեհիկ ձևով ներկայացնել. քո նկարածի մեջ պետք է լինի փիլիսոփայություն և խորհուրդ ՝իր ծայրահեղական գծերով:

Խոսելով երգիծանկարչության կարևորության մասին՝ նա նշեց, որ հաճախ մի քաղաքական երգիծանկարը մի ամբողջ հոդված արժե: Նա ցավով նշեց, որ հայկական մամուլում այսօր քաղաքական երգիծանկարներ գրեթե չկան:

Հեղինակ՝ԳայանեԳաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան

Օպերատոր՝ՀովհաննեսՄկրտչյան

Հայերեն العربية

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը