Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։
«Այսօր մենք նշում ենք Հանրապետության օրը՝ խորհրդանշելով պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը։ Երբ մենք դժվար ժամանակներ ենք ապրում, դրանք արժեքներ են, որոնք պետք է առաջնորդեն մեզ ուժեղ և ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը։
Today we mark Republic Day, symbolizing restoration of statehood & collective will to build independent & sovereign country.
As we navigate thrgh difficult times, those are values which should guide us on our path of strong &democratic, incl thrgh reliable int’l partnerships. pic.twitter.com/axczQ3FyhP
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) May 28, 2024