ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առիթով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարագոսը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Առաջին հանրապետության օրվա առիթով, Հայաստա՛ն»,- գրել է Մարագոսը՝ կից հրապարակելով Սարդարապատի հուշահամալիրի լուսանկարը։