Քաղաքականություն

Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը

1 րոպեի ընթերցում

Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները ողջունում է այն աշխատանքը, որը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

«Մենք (խմբ․ ԱՄՆ-ը) շարունակում ենք պատրաստ լինել աջակցելու այդ ջանքերին, շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է այս նպատակին, որը կուժեղացնի կապը և տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում