Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ մայիսի 28-ին Դեբեդ գետում ջրի մակարդակը ևս 35 սանտիմետրով նվազել է, ինչը հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը։

«Երեկ երեկոյան աշխատանքների բաժանում ենք իրականացրել՝ տարբեր ուղղություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվում են երկաթգծի, ճանապարհների, կամուրջների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների վերականգնման, ինչպես նաև գույքագրման, բնակիչներին սննդի մատակարարման աշխատանքներ։

Սանոսյանը մանրամասնել է, որ յուրաքանչյուր թիմ իր մասով փորձում է իրեն տրված հանձնարարականը իրականացնել։

Նա նաև հայտնել է, որ Այրում կայարանում մասնագետների հետ քննարկում են կայարանի կամուրջը ժամանակավորապես թեթև մարդատար մեքենաների համար շահագործելի դարձնելու հնարավորությունը։

Հայաստանի կառավարությունը որոշել է աղետի գոտի հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի այն համայնքներում, որոնք տուժել են հեղեղումներից։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունը որոշում է կայացրել ընդհանուր 300 միլիոն դրամ հատկացնել Տավուշի և Լոռու մարզերին հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար։

Հայերեն English Español Русский

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիս ամսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ