Հայաստանը մենակ չի մնա․ Կիևում շնորհավորել են Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ այն, ինչ այս պահին անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պոդոլյակն ասել է AnalitikaUA-ին տված հարցազրույցում։

Շնորհավորելով Հայաստանին Առաջին հանրապետության օրվա առթիվ՝ ուկրաինացի քաղաքական գործիչը հաջողություն է մաղթել՝ շեշտելով, որ համակրում է Հայաստանին։ «Գլխավոր մաղթանքս է՝ միշտ ճիշտ դաշնակիցների ընտրել և չհավատալ նրանց, որոնք կեղծավոր են։ Ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության»,- ասել է Պոդոլյակը՝ հավելելով, որ իզուր չէ, որ Հայաստանը ճիշտ ժամանակին ընտրել է ինքնուրույն լինելու ճանապարհը։

Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա։ «Ինձ համար հաճելի է, երբ կա այդպիսի հզոր ներքին կորիզ, երբ մարդիկ գիտեն, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որ Հայաստանը վճարում է այնպիսին լինելու համար, ինչպես ցանկանում է՝ իր ազատության համար։ Սա միայն հարգանք, համակրանք և միշտ օգնելու, աջակցելու ցանկություն է առաջացնում՝ ոչ միայն բառերով, այլ նաև գործողություններով»,- ասել է ուկրաինացի քաղաքական գործիչը։

Հայերեն English Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել

E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից

Մոլդովայում 60 օրով արտակարգ դրություն է սահմանվել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում

Եվրոպական ինդեքսներ - 25/09/26