Առաջին հանրապետությունը մերօրյա ազատ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը:

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդն իր առջեւ ծառացած ծանրագույն ժամանակաշրջաններից մեկն ապրելով` կարողացավ ոչ միայն պահպանել իր ինքնությունը, լեզուն եւ մշակույթը, այլեւ կերտեց անկախ հանրապետություն, որը մերօրյա ազատ եւ ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տեւեց, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության համար:

Անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարեւորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, կերտելու եւ պահպանելու հզոր, ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն, որի հիմքում քաղաքացու ընտրական իրավունքն ու իրավահավասարությունն են:

Այո՛, այսօր` 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում: Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ ապագայի:

Շնորհավո՛ր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ մեր պետականության վերածննդի օրը: Շնորհավո՛ր Մայիսի 28»:

Հայերեն English Español Français Русский

«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ