Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում․ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հանդիսանում է ընդհանուր նպատակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ պաշտոնյան գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հագեցած օրակարգին և այլ հարցերի։

«Մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի հետ։ Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին. մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում»,- նշվում է Բորելի գրառման մեջ։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում