Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Կոբախիձեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաս­տա­նի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակ­ցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի այս տարի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկե­րության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը: Հավատացած եմ, որ մեր կառավարությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում կկա­րողանանք լիարժեք օգտագործել այս հիմքը՝ մեր պետությունների միջև փոխգոր­ծակ­ցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Կարևորում եմ այս տարվա մարտին Երևանում մեր ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Վստահ եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը, հիմնված մեր ընդհանուր արժեքների և քաղաքակրթական ընդհանրությունների վրա, կծառայի մեր երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգա­վաճ­մանը։

Կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ և բարեկամ Վրաստանին մաղթում խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

Հայերեն Français Русский

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին