Գեղարքունիքի մարզի կրտսեր տարիքի բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել ՀՀ բռնցքամարտի մանկապատանեկան առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի կրտսեր տարիքի բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել ՀՀ բռնցքամարտի մանկապատանեկան առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանից, Գեղարքունիքի մարզից բռնցքամարտի հանրապետական առաջնությանը մասնակցել են 20 հոգի, որոնցից 2-ը նվաճել են ոսկե, 4-ը՝ արծաթե և 4-ը՝ բրոնզե մեդալներ։

Կրտսեր տարիքի պատանիներից ոսկե մեդալով են տուն վերադարձել վարդենիկցի Աննա Մանուկյանը և սևանցի Կարինե Դալլաքյանը, արծաթե մեդալով՝ վարդենիկցի Ալեքս Ալեքսանյանը, ճամբարակցի Դավիթ Կիրակոսյանը, Գավառի մանկատան սան Ռուզաննա Շավրեշյանը, մարտունեցի Մերի Մանջոյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել մարտունեցի Սաթի Գրիգորյանը, լիճքեցիներ Տիգրան Բաղդասարյանը և Էրիկ Մնոյանը, արտանիշցի Արամայիս Գևորգյանը։

Մրցանակակիրներից Կարինե Դալլաքյանը ՀՀ կրտսեր տարիքի պատանիների հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը