Քաղաքականություն

Հայաստանի ԱԱԾ-ն ստանձնում է Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց բնակավայրերի որոշ հատվածների պահպանությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԱԾ-ն ստանձնում է Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց բնակավայրերի որոշ հատվածների պահպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում