Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137783.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանն ու առաջընթացին:
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը։ Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրելու՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Սինգապուրի բարգավաճման ուղին նոր վերելքների հասցնելու գործում»: