ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ, թե ինչ կարող է Միացյալ Նահանգներն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ամրապնդենք աջակցությունը Հայաստանին և խորացնենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես շաբաթներ առաջ Բրյուսելում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել մենք և Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար, և մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է Բլինքենը։

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ոլորտներում արտասովոր աշխատանք է արել՝ երկիրը ղեկավարելով շատ բարդ ժամանակահատվածում։

Բլինքենը նաև հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի հարցում։

Հայերեն العربية فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը