Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը կարևորել է ռազմագերիների անհապաղ վերադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում:

«Բարձր ենք գնահատում մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձեւը Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ:

Կարեւորում ենք, որ բանաձեւում դատապարտվում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից եւ կոչ արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- նշել է ԱԺ նախագահը` հավելելով, որ այժմ ամբողջ միջազգային հանրության կոչերն ուղղված են պաշտոնական Բաքվին` իրագործելու բոլոր պայմանները Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար իրենց դարավոր հայրենիք:

Կլոդ Վիզլերը նշել է, որ Լյուքսեմբուրգը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում:

«Մենք խրախուսում ենք ինչպես մեր, այնպես էլ ԵՄ անդամ այլ պետությունների ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը: Կարեւորում ենք եւ պահանջում ռազմագերիների անհապաղ վերադարձն իրենց հայրենիք»,- նշել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի ղեկավարը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը եւ Հայաստան-Լյուքսեմբուրգ միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ դրա կարեւորությանը` տարածաշրջանում անվտանգության հաստատման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման եւ զարգացման հարցում:

Հանդիպման ավարտին Լյուքսեմբուրգի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Հայերեն English Français Русский Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին