Ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին․ Ալեն Սիմոնյանը գրառում արեց Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Իրանի դեսպանատանը հարգանքի տուրք մատուցեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը գրառում արեց դեսպանատանը բացված սգո մատյանում։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը ցավակցություն հայտնեց Իրանի բարեկամ ժողովրդին՝ տեղի ունեցածի կապակցությամբ։

«Շատ ցավալի իրադարձություն է, ես պատիվ եմ ունեցել հանդիպում ունենալ թե՛ նախագահի, թե՛ արտաքին գործերի նախարարի հետ։ Նրանք և՛ մեր երկրի համար, և՛ տարածաշրջանի համար շատ ակտիվ աշխատանք և ջանքեր էին դնում։ Շատ ցավալի է, ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին՝ այս շատ անսպասելի և անհասկանալի իրադարձության հետ կապված։ Արդեն երևի գիտեք, որ հաջորդիվ նախատեսվում էր նախագահի այցը Հայաստան, դա մեզ համար շատ կարևոր էր, ու հիմա մենք նույնպես շատ ցավում ենք՝ այս ողբերգության հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։

Սգո մատյանում գրառում է արել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի նաև մայիսի 23-ին ժամը 10:00-13:00:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Մայիսի 20-ի առավոտյան շարունակական ջանքերից հետո փրկարարներին հաջողվել է հայտնաբերել նախագահական ուղղաթիռի կործանման վայրը և զոհերի մարմինները։

Հայերեն Español فارسی Русский Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին