Ինովացիա

Հայաստանի ՏՏ էկոհամակարգին, հրեշտակային ներդրումների միտումներին, իրավական կարգավորումներին ծանոթանալու համար դասընթաց կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՏՏ էկոհամակարգին, հրեշտակային ներդրումների միտումներին, իրավական կարգավորումներին ծանոթանալու համար դասընթաց կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է Angel Training դասընթացի հայտադիմումներ, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հրեշտակ ներդրող և խորացնել իրենց գիտելիքները հրեշտակային ներդրումների ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու շաբաթ տևողությամբ դասընթացի հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ն է: Մասնակցության

հայտը անհրաժեշտ է ներկայացնել այստեղ:

Angel Training-ի շրջանակներում մասնակիցները կուսումնասիրեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, հրեշտակային ներդրումների միտումները, իրավական կարգավորումները, ինչպես նաև կծանոթանան վենչուրային կապիտալի հիմունքներին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում