Հասարակական

ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

5 րոպեի ընթերցում

ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 20-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացրեց մաեստրո Շառլ Ազնավուրին նվիրված “ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը, որը տեղի ունեցավ Դվին հյուրանոցի “One & Only” թատրոնում։

1 (10).jpg (255 KB)

“ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը հարգանքի յուրատեսակ տուրք է անգերազանցելի երաժիշտ, արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրին, ինչպես նաև ևս մեկ պատրվակ բացահայտելու մաեստրոյի թողած հսկայական ժառանգությունը և վարպետության նոր եզրերը։

1 (11).jpg (221 KB)

Դեռևս թատրոնի շեմից հյուրերը լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ՝ նրա ստեղծագործություններով և այն ջերմությամբ, որը մաեստրոն ստեղծագործական իր ողջ ուղու ընթացքում ի սրտե կիսել է ողջ աշխարհի հետ։

1 (31).JPG (270 KB)

Երեկոյի հատկանշական պահերից մեկը դարձավ մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը։ Այդպես, հյուրերը կիսվելով իրենց տպավորություններով, արհեստական ​​բանականության միջոցով րոպեների ընթացքում կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։

1 (32).JPG (354 KB)

ARARAT-ի կողմից մշակված հատուկ հարթակը հուզական յուրատեսակ լրացում է ARARAT-ի և Շառլ Ազնավուրի 2017 թվականին նախաձեռնված համատեղ նախագծի, որի արդյունքում ստեղծվեց ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

1 (29).JPG (266 KB)

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ

Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ

“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում

1981: Հավերժական սիրո նոտաներ

“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը

ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի բացառիկ կուպաժն իր մեջ ամբողջացնում է հենց այս տարեթվերի սպիրտները՝ Ազնավուրի ժառանգության ողջ արտացոլանքն ամփոփելով կոնյակի համային նուրբ նոտաների հանգույցում։ Միջոցառման ընթացքում կազմակերպված համտեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

1 (1).jpg (137 KB)

ARARAT ուլտրա-պրեմիում շարքի վառ կոնյակներից մեկը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, ներկայացված է ARARAT ապրանքանիշի հիմնական բոլոր շուկաներում և առանձնանում է իր էլեգանտ փաթեթավորմամբ, որի արտիստիկ լուծումները հաստատել է հենց ինքը՝ մաեստրոն, ում ստորագրությունը, դառնալով դիզայնի անբաժանելի մաս, պսակում է երկու Լեգենդների համագործակցությունը։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կոնյակի փաթեթավորման վրա կատարվել են նրբագեղ լրացումներ՝ խորհրդանշական այս տարին առավել ընդգծելու համար։

k1.JPG (581 KB)

1 (27).JPG (324 KB)

«Մարդ, ով ձևավորեց մի ամբողջ ժամանակաշրջան, Մարդ-լեգենդ, Հայաստանի և ֆրանսիական շանսոնի խորհրդանիշ, դարի լավագույն էստրադային կատարող ըստ Times-ի, արտիստ, հումանիստ․ Ազնավուրի մասին զրույցները ժամանակ և սահմաններ չեն ճանաչում։ Նա ժամանակից անդին է, բայց հավերժ ժամանակակից։ Նա երգել է բոլորի համար, միևնույն ժամանակ զրույց տանելով յուրաքանչյուրիս հետ։ Իր մասին խոսելիս նա ասում էր, որ իր պարտքն ու անձնական ցանկությունն է կիսվել անկեղծությամբ և քնքշությամբ։ Այսօր մենք պատվում ենք Ազնավուրին և խոնարհվում այն ​​հավերժական սիրո, անկեղծության և վարպետության առջև, որոնցով նա այդքան անձնվիրաբար կիսվել է։ Անսահման ուրախ եմ, որ այս նշանակալից տարում ARARAT հայկական կոնյակը «Ազնավուր» հիմնադրամի հետ հովանավորում է նաև մաեստրոյին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Համոզված եմ, որ Լեգենդը հավերժ կապրի։ Իսկ ARARAT-ի հետ համատեղ պատմությունը կշարունակի բացահայտել Լեգենդների նոր եզրերը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Serge Khacharyan.JPG (5.28 MB)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց մեծանուն արվեստագետների հոբելյաններին նվիրված առաջիկա միջոցառումները

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց մեծանուն արվեստագետների հոբելյաններին նվիրված առաջիկա միջոցառումները

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում