Մշակույթ

Շառլ Ազնավուրի ճակատագրում ինչ-որ չափով ամփոփված է հայ ժողովրդի ճակատագիրը. Հայկ Պետրոսյան

7 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի ճակատագրում ինչ-որ չափով ամփոփված է հայ ժողովրդի ճակատագիրը. Հայկ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը 2024-ի մայիսի 22-ին տոնում է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը, ինչը մեծ ոգևորություն է նրա արվեստի երկրպագուների համար: 2024-ին լրանում է նաև տասը տարին, ինչ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը կատարում է Ազնավուրի երգերը՝ նպաստելով դրանց տարածմանն ավելի կրտսեր սերնդի շրջանում: Հայկ Պետրոսյանն այն երջանիկներից է, որ հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպել Ազնավուրին, զրուցել նրա հետ և արտիստի համերգներից երկուսի ժամանակ «փախցնել» Ազնավուրի թաշկինակը:

Շանսոնյեի տարեդարձի առթիվ Պետրոսյանը վերհիշել է Ազնավուրի հետ կապված հետաքրքիր դրվագներն ու պատմել «Արմենպրես»-ի թղթակցին:

«2017 թվականին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ազնավուրին նվիրված համերգ կազմակերպվեց, որին որպես հանդիսատես ներկա էր շանսոնյեն: Համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Դասական և էստրադային երգիչները զուգերգերով էին ներկայանում ու կատարում Ազնավուրի երգերը: Ես և՛ վարում էի համերգը, և՛ երգում: Մինչ համերգը մեկնել էինք Փարիզ, հատուկ նկարահանումներ էինք իրականացրել. բոլորս շատ խանդավառված էինք և երկու շաբաթում երեք ամսվա աշխատանք կատարեցինք: Վերջապես 2017-ի հունիսի 1-ին տեղի ունեցավ երկար սպասված համերգը»,-պատմում է Պետրոսյանը:

8D1A0038.JPG (371 KB)

Ազնավուրի ներկայությունը համերգի մասնակիցների համար շատ կարևոր է եղել: Հայկը խոստովանում է՝ ասես օդերի մեջ են եղել: Համերգից հետո նա շատ կարճ ժամանակով հանդիպել է շանսոնյեի հետ, երկու խոսք փոխանակել, գովեստի խոսքեր լսել:

Ավելի վաղ հանդիպումներ ևս եղել են: 2001 թվականին Հայկ Պետրոսյանը Փարիզում է սովորել: Շանզելիզե փողոցի հայտնի համերգասրահներից մեկում ելույթ է ունեցել նրա հայրը՝ սիրված արտիստ Վարդան Պետրոսյանը՝ խաղալով «Between two mountains» ներկայացումը, որը Հայաստանում ևս խաղացել է՝ «Կրակի մեջ» վերնագրով: Ազնավուրը ներկա է եղել ներկայացմանը: «Նստած էին Ազնավուրը, Հայաստանի այն ժամանակվա դեսպանը Ֆրանսիայում, հորաքույրս և ես: Այդ ժամանակ պարզապես տեսել եմ նրան ու ձեռքն եմ սեղմել»,-հիշում է Հայկը:

22277987_1358498964248758_5635683909162237952_n.jpg (81 KB)

Հայկ Պետրոսյանն առաջին անգամ բեմում Ազնավուրին տեսել է շանսոնյեի 80-ամյակին նվիրված համերգին: «Ես երբեք նման արտիստի չէի հանդիպել: Լինելով փոքրամարմին մարդ, բայց հզորագույն կերպար՝ նա մի շարժումով կառավարում էր չորս հազար հանդիսատեսի: Նրա ամեն ժեստը հետաքրքիր էր: Տպավորված էի: «Լա բոհեմ» երգը, որն Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից է և տասնամյակներ անց չի կորցրել իր թարմությունն ու խորությունը, Ազնավուրը յուրահատուկ է կատարում: Երգի հերոսը նկարիչ է: «Լա բոհեմ»-ը երգելիս՝ Ազնավուրը ձեռքում վրձին է պահում, հետո այն մաքրում է թաշկինակով ու տխուր ասում, որ բոհեմն արդեն ոչինչ չի նշանակում և հիասթափված նետում է թաշկինակը: Հիսուն տարի շարունակ հանդիսատեսը սպասում է այդ պահին ու վերցնում թաշկինակը՝ որպես հուշ: Առաջին անգամ հայրս էր ինձ տարել Ազնավուրի համերգին: Նրան հարցրի գնա՞մ թաշկինակի հետևից, պատասխանեց՝ գնա: Մոտեցա բեմին և լուրջ պայքար ընթացավ, սակայն ես բռնեցի թաշկինակը, ուզում էին այն խլել, թույլ չտվեցի, և, ինչպես Մեսին է գոլ խփելուց հետո թաշկինակը թափահարում, այդպես էլ ես վերադարձա: Հազար հոգանոց օթյակը բուռն դիմավորեց ինձ»,-պատմում է Հայկը:

8D1A9934.JPG (426 KB)

Նա մասնակցել է նաև Ազնավուրի 90-ամյակին նվիրված համերգին, որը կազմակերպվել է Երևանում: Հայկն ու մեկ այլ տղա են պայքարել թաշկինակի համար, և այն կրկին մնացել է Հայկ Պետրոսյանին: «Մի կողմից ես բռնեցի թաշկինակը, մի կողմից էլ նա: Տղան զիջեց: Որոշ ժամանակ անց, երբ իմ առաջին համերգն էի կազմակերպել Երևանի տիկնիկային թատրոնում, այդ տղային գտա, հրավիրեցի համերգին ու թաշկինակը նվիրեցի նրան՝ ասելով, որ ես 80-ամյակի թաշկինակն ունեմ»,-խոստովանում է երգիչը:

Կյանքի տարբեր փուլերում Հայկ Պետրոսյանն Ազնավուրի տարբեր երգեր է լսել, բոլորն էլ յուրահատուկ է համարում: Սիրում է Ազնավուրի երիտասարդ շրջանի ջազային գործերը, որ թարմացրել ու կատարում է տարբեր երաժիշտների հետ: Այս շրջանում շատ է լսում «Դեռ երեկ» երգը: Հումորով նշում է՝ գուցե տարիքի հետ է կապված:

8D1A0008.JPG (468 KB)

«Ազնավուրից շատ եմ սովորել: Նրա արվեստը, երգարվեստը, խոսքը, կենսագրությունն ուսումնասիրելով՝ մինչ օրս սովորում եմ: Նա մեծ ուսուցիչ է, իր օրինակով ցույց է տալիս՝ ինչպես համառել, ինչպես չհանձնվել, ինչպես դժվարությունների առջև չընկրկել, ինչպես հուսախաբվելուց հետո կառչելով սիրուց՝ ոտքի կանգնել: Այս ամենն արտացոլվում է թե՛ նրա կյանքում, թե՛ երգերում: Նա մեծ հայ է, մեծ ֆրանսահայ. չէ՞ որ նրա ճակատագրում ինչ-որ չափով ամփոփված է հայ ժողովրդի ճակատագիրը: Նրա ծնողները գաղթականներ էին, որոնք 1915 թվականի Ցեղասպանության հետևանքով հասան Ֆրանսիա, մի կերպ ոտքի կանգնեցին, իրենց զավակներին մեծացրին: Մի խոսքով՝ այդտեղ ուրվագծվում է հայ մարդու ճակատագիրը, որն իր համառ բնավորությամբ կարողացավ կերտել այն, ինչ անհնարին էր թվում: Այդ օրինակով Ազնավուրը շատ ավելի մեծ նշանակություն է ստանում իմ կյանքում և հայերիս կյանքում այսօր, որովհետև մենք խորքային խնդիրների առաջ ենք կանգնած։ Եթե կարողանանք օրինակ վերցնել Ազնավուրից և դրսևորել այն կամային հատկությունները, որ նա դրսևորեց, կարծում եմ՝ թե՛ որպես անհատներ, թե՛ որպես ազգ, ավելիին կհասնենք»,-համոզված է Հայկ Պետրոսյանը:

8D1A9975.JPG (484 KB)

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում