Հասարակական

Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

3 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է իր հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Աննա Վարդապետյանը շնորհավորել է Ռոյլ Դոնային՝ Ասոցիացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Գլխավոր դատախազը Ռոյլ Դոնայի և Շենազ Մուզաֆերի հետ զրույցում անդրադարձել է 2023 և 2024 թվականներին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան համաժողովների արդյունքներին, որոնցից առաջինին մասնակցել է նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հրավերի և ջերմ ընդունելության համար ու ափսոսանքով նշել 2023 թվականին Ասոցիացիայի՝ Լոնդոնում կազմակերպված տարեկան համաժողովին Աննա Վարդապետյանի կողմից անձամբ չմասնակցելու մասին: Ռոյլ Դոնան կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի` «Կիբերհանցագործության դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հոդվածի հրապարակումը Ասոցիացիայի մասնագիտական պարբերականում:

Հանդիպման ընթացքում կողմերը՝ ի թիվս այլ հարցերի, քննարկել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի թեմաներով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վեբինարների կազմակերպման, ինչպես նաև Ասոցիացիայի տարեկան համաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու հետ կապված հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպման ավարտին Ռոյլ Դոնային խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Խուան Բատիստա Մահիկսին և հույս հայտնել, որ առաջիկայում անձամբ հանդիպելու հնարավորություն կլինի:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի վերջին այցը Հայաստան տեղի էր ունեցել 2009 թվականի ապրիլի 22-ին:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող  է մահացել. ՊՆ

Հայաստան

Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են

Մարզեր

Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մարզեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

Տնտեսություն

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Մարզեր

«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար  տարածք

Մարզեր

Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար տարածք

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք. պայմանագրային զինծառայող է կալանավորվել

Իրավունք

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք. պայմանագրային զինծառայող է կալանավորվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում