ԵՊՀ-ն և Kotler Impact-ը կհրատարակեն «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» դասագիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանy մայիսի 17-ին ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերությաններկայացուցիչ ԹամարՉոլարիային՝ քննարկելու համար մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրին և կարևորել Երևանի պետական համալսարանի ու ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրած համագործակցության հուշագիրը, որը համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է ընձեռում:

«ԹամարՉոլարիան տեղեկացրել է՝ ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է հրատարակել «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» դասագիրքը: Այն հիմնված կլինի հայկական մարքեթինգային ընկերությունների անցած ճանապարհի և պատմության վրա: Կողմերը կարևորել են նաև դասագրքի՝ ուսումնական ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս մարքեթինգի հետ կապված տարբեր դասընթացների ընթացքում հայ ուսանողներին ներկայացվել են միջազգային խոշոր ընկերությունների օրինակները: Ձեռնարկը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալու նաև հայկական ընկերությունների հաջողության պատմություններին և մոտեցումներին:

Նշվել է՝ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս է տեսնելու երկու լեզուներով: Նախ կտպագրվի անգլերեն տարբերակը՝ շուրջ 10 հազար օրինակով և կվաճառվի ամբողջ աշխարհում, այնուհետև կթարգմանվի հայերեն:

Համագործակցության արդյունքում Երևանի պետական համալսարանի ուսանողները կստանան նաև Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողովի (WMS) մասնակցության հնարավորություն:

Առցանց գագաթնաժողովն անցկացվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և հեռարձակվում է աշխարհի 105 երկրներում՝ միավորելով ավելի քան 200 խոսնակների կորպորատիվ, ակադեմիական, հասարակական և պետական կառավարման ոլորտներից: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում 48-ժամյա ռեժիմով լսելուաշխարհի առաջատար մասնագետների զեկուցումներն այնպիսի արդիական հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ մարքեթինգի դերը թվայնացման դարաշրջանում, հաճախորդակենտրոն մարքեթինգային ռազմավարությունները, մարքեթինգը խթանող գործիքների արդյունավետության գնահատումը,«Open AI»,«Chat GPT»-ի առնչությունները մարքեթինգի հետ և բնագավառիմի շարք այլ առանցքային թեմաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում ընթացող կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում Հայաստանի 16 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը: Ընդ որում՝ Հայաստանն առաջին երկրներից է, որ այս ծրագիրը ներդրել է դպրոցներում՝ կարևորելով դպրոցական տարիքից սովորողների՝ արհեստական բանականությանն առնչվելն ու ճիշտ պատկերացումներ ձևավորելը: Արթուր Մարտիրոսյանը նաև ընդգծել է՝ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը