Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակի հաղթահարման հույս են հայտնել

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակի հաղթահարման հույս են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև առկա իրավիճակը կհաղթահարվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով փոխարտգործնախարար Պանկինի հայտարարությունը։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև հավելել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում վստահելի դաշնակիցներ ունի՝ չնայած տարաբնույթ հայտարարություններին և շրջանառվող ասեկոսեներին։

«Հուսով ենք, որ մենք կհաղթահարենք այս պահը, և մեր հայ դաշնակիցները, որոնք հանդիսանում են ՀԱՊԿ անդամ, ովքեր չեն հայտարարել ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի հետ խզման մասին, կկարողանան լինել միասնական կազմավորման մեջ»,- հայտարարել է Պանկինը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում